Չինաստանը ծով կհանի իր երրորդ՝ «Ֆուցզիան» ավիակիրը, որն անվանվել է երկրի արեւելյան նահանգի պատվին, հաղորդում է Չինաստանի կենտրոնական հեռուստատեսությունը (CCTV):

Նշվում է, որ արարողությունը տեղի է ունեցել չինական հիմնի հնչյունների ներքո՝ պահպանելով գոյություն ունեցող ավանդույթները։


Հաղորդվում է, որ 80 000 տոննա ջրատարողությամբ «Ֆուցզիան» ավիակրի կառուցման ժամանակ օգտագործվել են միայն չինական տեխնոլոգիաներ։ Սպասվում է, որ մոտ ժամանակներս այն կմեկնի ծովային փորձարկումների։

Չինաստանի Ժողովրդական ազատագրական բանակի նավատորմի կազմում են «Լյաոնինը» եւ «Շանդունը»։ Առաջինը կառուցվել է Ուկրաինայից Չինաստանի գնած կիսակառույց սովետական ծանր ավիափոխադրող «Վարյագ» հածանավի հիման վրա, երկրորդը՝ «Լյաոնին»-ի հիման վրա։ Երկու նավերն էլ հագեցած են ոչ միջուկային օդային կայանով։ «Շանդունը», ի տարբերություն «Լյաոնին»-ի, ունի ավելի մեծ անգար, նրա թռիչքուղու թեքությունը 12 աստիճան է, «Լյաոնին»-ինը՝ 14 աստիճան։