Հունիսի 17-ին միասնական քննությունների չորրորդ օրն էր և դիմորդները քննություն են հանձնել «Մաթեմատիկա» առարկայից։ Այս մասին հայտնում է Գնահատման և թեստավորման կենտրոնի մամուլի խոսնակ Խաչանուշ Գրիգորյանը տեղեկացրել է, որ հուշաթերթիկով շիշ է տարվել քննասենյակ:
«Սա այսօրվա` մաթեմատիկայի քննության «ռազմավար» է։ Դիմում եմ ծնողներին, դիմորդներին. սիրելի երեխաներ, մի արեք նման բան։ Այսպիսի խախտում անելով և քննասենյակից հեռացվելով, դուք կորցնում եք միակ շանսը։ Միասնական քննությունը մեկ անգամ է հանձնվում։ Արժե՞ ռիսկի դիմել, չէ՞ որ ձեզ զգուշացնում են` հանձնել կապի բոլոր միջոցները, նույնիսկ եթե չեք օգտագործելու։ Մի՛ արեք։ Ուղղակի մի արեք։ Հ.Գ. Հուշաթերթիկով շիշը կապի միջոց չէ, բայց միևնույն է` մտքի նման թռիչքը չի խրախուսվում։…»: