Կոստյումների ինստիտուտի պարահանդեսը տեղի է ունեցել 2022 թվականի մայիսի 2-ին, եւ բուռն քննարկումները մինչ օրս չեն մարում։ Եվ ամեն ինչ Քիմ Քարդաշյանի շնորհիվ, որը Met Gala-ի ընթացքում կրել է լեգենդար «մերկ» զգեստը, որում Մերիլին Մոնրոն կատարել է Happy Birthday Mr. President երգը՝ նվիրված Ջոն Քենեդիին, անուղղակիորեն հաստատելով մամուլում մի քանի ամիս շարունակ շրջանառվող քաղաքական գործչի հետ սիրավեպի մասին լուրերը։
Բնականաբար, խորհրդանշական հանդերձանքի մեջ տեղավորվելու համար Քիմը պետք է նկատելիորեն նիհարեր։ Սակայն ռեալիթի շոուի հեռուստաաստղը չկարողացավ հասնել նույն կազմվածքին, ինչ ուներ Մերլինը. լրագրողները պնդում են, որ զգեստի ճարմանդն այդպես էլ չի կոճկվել, ինչի պատճառով Քարդաշյանը հանդերձանքը համալրել է մորթյա թիկնոցով։
Դրանից հետո համացանցում լուրեր հայտնվեցին, որ Քիմը փչացրել է Մերլին Մոնրոյի զգեստը։ Տարբեր լրագրողների մոտ կադրեր հայտնվեցին, որոնցում հագուստի ժապավենը գրեթե պատռված էր, իսկ բյուրեղներից մի քանիսը պարզապես բացակայում էին։ Մինչեւ վերջերս ոչ Քարդաշյանը, ոչ էլ թանգարանի պաշտոնյաները, որոնք նրան տրամադրել էին զգեստը, չէին մեկնաբանում մամուլի ենթադրությունները։
Սակայն օրերս նրանք հերքել են հագուստը վնասելու մասին տեղեկությունը։ «Քարերն ու բյուրեղները վնասված էին մինչ Քիմի կրելը», - պնդում են թանգարանի ներկայացուցիչները։ Նրանք հավելել են, որ բոլորն իսկապես մտահոգված են հանդերձանքի «փխրունության» վերաբերյալ, սակայն Քարդաշյանը շատ զգույշ է վարվել կուլտային զգեստի հետ։