Ինչպես հայտնի է դարձել Прайм Крайм գործակալությանը սեպտեմբերի 4-ին Մոսկվայի քրեական հետախուզության աշխատակիցները ձերբակալել են Դեդ Հասանի գողական կլանի եզդիական ճյուղավորման բարձրաստիճան անդամներից մեկին Դմիտրի Չանտուրիային,որը քրեական շրջաններում ավելի հայտնի է Միրոն կեղծանունով: Օպեր աշխատակիցները ձերբակալել են նրան Սեդովայա-Սամոտեչնայա փողոցի վրա գտնվող «Խուրմա» ռեստորանում ընթրելիս: Քանի որ Միրոնի մոտ ոչ մի անօրինական բան չեն հայտնաբերել զրույցը Պետրովկայի վրա կրել է պրոֆիլակտիկ բնույթ:
Չնայած իր երիտասարդ տարիքին Դմիտրի Չանտուրյային համարում են ամենաճարպիկ և հաջողակ գողերից մեկը: Անգամ նրա իրական ազգանունը հայտնի է միայն ամենամոտիկ շրջապատին: 13 տարվա գողի կարիերայի ընթացքում Միրոնը միայն մեկ անգամ է ենթարկվել քրեական պատասխանատվության 2004 թվականի փետրվարին Յուրի Լազարևսկու հետ թմրամիջոցների պահպանման համար: Երկուսն էլ այն ժամանակ դատապարտվեցին պայմանական ազատազրկման: Այդ ժամանակվանից սկսած նա երբեք չի հայտնվել ճաղավանդակների ետևում: Չար լեզուները խոսում են, որ Միրոնի անխոցելիությունը պայմանավորված է նրա կարողությամբ նախապես պայմանավորվել բոլոր կազմակերպությունների հետ, ում նա կարող է հետաքրքրել: