ԱՄՆ-ը դադարեցրել է Ուկրաինային MQ-1C Gray Eagle անօդաչուներ վաճառելու գործարքը մտավախությունների պատճառով, որ դրանք կարող են հայտնվել ռուս մասնագետների ձեռքերում: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն՝ հղում անելով Reuters-ին:
«Անօդաչուների արրտահանման դեմ առարկություններն առաջ են եկել մտահոգությունից, որ դրանց հսկման սարքավորումներն ու ռադարը կարող են անվտանգության սպառնալիք ստեղծել ԱՄՆ-ի համար, եթե հայտնվեն ռուսական կողմի ձեռքում»,-նշվում է հրապարակման մեջ:
10-ական մլն դոլար արժողությամբ 4 անօդաչուների վաճառքը հավանության էր արժանացել Սպիտակ տան կողմից, սակայն հիմա գործարքը վերանայվում է Պենտագոնում: Վերջնական որոշման ընդունման ժամետների վերաբերյալ չի հաղորդվում:
Երեքշաբթի Politico պարբերականը, հղում անելով երկու ամերիկացի պաշտոնյաների, հայտնել էր, որ Ուկրաինային Gray Eagle-ի վաճառքը բարդացնում են ուսուցան և նյութատեխնիկական ապահովման դժվարությունները: