Աստղագետները հայտնաբերել են, վերջին 9 միլիարդ տարիների ընթացքում գոյություն ունեցած, ամենապայծառ եւ ամենաարագ աճող սև խոռոչը, հայտնում է Live Science-ը:

Հսկայական տիեզերական գոյացությունը 3 միլիարդ անգամ ավելի մեծ է, քան Արեգակը եւ ամեն վայրկյան կլանում է Երկրի չափով նյութի մի կտոր: Նոր գերզանգվածային սեւ խոռոչը, որը հայտնի է որպես J1144, մոտ 500 անգամ ավելի մեծ է, քան Ծիր Կաթինի կենտրոնում գտնվող գերզանգվածային Sagittarius A* սեւ խոռոչը:


Խոռոչը հայտնաբերել են ավստրալացի աստղագետները՝ օգտագործելով Ավստրալիայի ազգային համալսարանի SkyMapper Southern Sky Survey ծրագրի տվյալները:

Որպես կանոն, այս հսկայական տիեզերական կազմավորումների աճի տեմպերը դանդաղում են, քանի որ դրանց զանգվածը մեծանում է, ասվում է տարածված հայտարարության մեջ: