Ֆրանսիայի խորհրդարանական ընտրությունների երկրորդ փուլի հաղթողը, ինչպես և կանխատեսվում էր, «Միասին» կոալիցիան է. Էմանուել Մակրոնի կողմնակիցները 245 մանդատ կունենան, փոխանցում է «Ինտեֆաքս»-ը:
Մակրոնի կողմնակիցները բացարձակ մեծամասնության չեն հասել խորհրդարանի ստորին պալատում, ինչի համար անհրաժեշտ էր 289 մանդատ՝ 577-ից։
Երկրորդ տեղում Ժան-Լյուկ Մելանշոնի գլխավորած «Նոր ժողովրդական էկոլոգիական և սոցիալական միություն» ձախակողմյան կոալիցիան է՝ 131 մանդատով։
Երրորդը Մարին Լը Պենի «Ազգային միասնություն» կուսակցությունն է, որը կստանա 89 տեղ