Նախօրեի երեկոյան Հանրապետական հիվանդանոց են տեղափոխվել հրազենային վնասվածքներով երեք երիտասարդներ, որոնցից մեկը մահացել է։ Այս մասին լրագրողներին հայտնել է հիվանդանոցի փոխտնօրեն Աշոտ Կուրղինյանը։ «Ընդունարանում նրանցից երկուսի վիճակից գնահատվեց ծայրահեղ ծանր. վնասվածքներ ունեին գլխի ու պարանոցի շրջանում: Պարանոցի շրջանում վնասվածք ստացած հիվանդին, կարելի է ասել, կենսաբանակ մահ կարելի էր ձևակերպել. հարազատաները «Աստղիկ» ԲԿ փորձեցին տեղափոխել, ճանապարհին մահացել էր»,- նշել է նա:
Ավելի վաղ հայտնել էինք Արագածոտնի մարզում տեղի ունեցած միջադեպի մասին: