2022 թվականի հունվար և մայիս ամիսների ընթացքում 1 լիտր դիզելային վառելիքի ներմուծման ինվոյսային արժեքը բարձրացել է 52-57 տոկոսով։
Մրցակցության պաշտպանության հանձնաժողովից NEWS.am-ին հայտնում են, որ միևնույն ժամանակահատվածի ընթացքում դոլարի փոխարժեքը իջել է 4-6 տոկոսով, իսկ ապրանքի մանրածախ իրացման գինը բարձրացել է շուրջ 32.4 տոկոսով՝ 500 դրամից դառնալով 662 դրամ։
2021 թվականի հունիս և 2022 թվականի մայիս ամիսների ընթացքում միևնույն ապրանքի ինվոյսային արժեքը բարձրացել է 72-76 տոկոսով։ Միևնույն ժամանակահատվածի ընթացքում դոլարի փոխարժեքը իջել է 6-8 տոկոսով, իսկ ապրանքի մանրածախ իրացման գինը բարձրացել է շուրջ 44.86 տոկոսով՝ 457 դրամից դառնալով 662 դրամ (տե՛ս Աղյուսակ 3)։
Ստորև ներկայացված Գծապատկեր 2-ում պատկերված է 1 լիտր դիզելային վառելիքի մանրածախ գնի դինամիկան 2022 թվականի մարտ ամսից մինչև հունիս ամիսն ընկած ժամանակահատվածում։
2022 թվականի հունվար և հունիս ամիսների ընթացքում ցորենի ներմուծման ինվոյսային արժեքը բարձրացել է 22-26 տոկոսով։ Միևնույն ժամանակահատվածի ընթացքում դոլարի փոխարժեքը իջել է 8-10 տոկոսով, իսկ 1 կիլոգրամ «Բաղրամյան» տեսակի ալյուրի մանրածախ իրացման գինը բարձրացել է շուրջ 8.8 տոկոսով՝ 285 դրամից դառնալով 310 դրամ։
2021 թվականի հունիս և 2022 թվականի հունիս ամիսների ընթացքում միևնույն ապրանքի ինվոյսային արժեքը բարձրացել է 72-76 տոկոսով։ Միևնույն ժամանակահատվածի ընթացքում դոլարի փոխարժեքը իջել է 6-8 տոկոս, իսկ ապրանքի մանրածախ իրացման գինը բարձրացել է շուրջ 44.86 տոկոսով՝ 457 դրամից դառնալով 662 դրամ (տե՛ս Աղյուսակ 4)։
Ստորև ներկայացված Գծապատկեր 3-ում պատկերված է 1 կիլոգրամ «Բաղրամյան» տեսակի ալյուրի մանրածախ գնի դինամիկան 2021 թվականի մայիս ամսից մինչև 2022 թվականի հունիս ամիսն ընկած ժամանակահատվածում։



 
										
										 
										
										 
										
										 
													 
													 
													 
													 
											






 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
		 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 «Եղել են ինձ ճնշելու փորձեր, բայց ռեկտորը հասկացել է, որ դա վատ հետեւանքներ կունենա ԵՊՀ–ի համար». Արայիկ Հարությունյան
										«Եղել են ինձ ճնշելու փորձեր, բայց ռեկտորը հասկացել է, որ դա վատ հետեւանքներ կունենա ԵՊՀ–ի համար». Արայիկ Հարությունյան				 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
				 
				 
				 
				 
				 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					