Արտակ Բուդաղյանի փաստաբան Հայկ Ալումյանը դեռևս չի ստացել Տիգրան Խաչատրյանին և Զարզանդ Նիկողոսյանին ազատ արձակելու մասին պաշտոնական որոշումները: Այս մասին YerevanNews.am-ի հետ զրույցում նշեց Հայկ Ալումյանը:
«Ես հանդիսանում եմ Էմիլ Բուդաղյանի և Արտակ Բուդաղյանի պաշտպանը, սակայն ինձ չի տրամադրվում: Ես զանգում եմ քննիչին, սակայն ինքը չի պատասխանում, իսկ հետո անջատում է»,- հայտնեց նա:
Մեր այն դիտարկմանը, որ ազատ արձակելու համար հիմք է հանդիսացել, որ նրանք այդպես են վարվել պաշտպանական նկատառումներից ելնելով, փաստաբանն արձագանքեց, որ եթե իրոք այդպիսի որոշում է եղել, ուրեմն դա իրոք հիմարություն է, քանի որ նրա խոսքերով պաշտպանության մասին որևէ խոսք չկա:
Հ. Ալումյանը նաև նշեց, որ մինչև որոշումը չստանա և չծանոթանա դրան, չի կարող խոսել հետագա անելիքների մասին:
Հիշեցնենք որ, քիչ առաջ ՊՆ-ն պաշտոնական հաղորդագրություն էր տարածել, որտեղ նշված է որ ազատ են արձակվել Սյունիքի դեպքերի մեջ մեղադրվող Սուրիկ Խաչատրյանի որդի Տիգրան Խաչատրյանը և Զարզանդ Նիկողոսյանը: Հաղորդագրության մեջ նաև ասվում է, որ նրանց հանդեպ քրեական հետապնդումը դադարեցվել է: