Գորիսի քաղաքապետի նախկին թեկնածու, հունիսի 1-ին սպանված Ավետիք Բուդաղյանի հայրը՝ Էմիլ Բուդաղյանը մամուլից է տեղեկացել Սուրեն Խաչատրյանի որդու և նրա թիկնապահի ազատ արձակվելու մասին լուրերը:

Այս մասին YerevanNews.am-ի հետ զրույցում ասաց Էմիլ Բուդաղյանը: Վերջինս զայրացած էր և հրաժարվում էր մեկնաբանություն տալուց միայն նշեց. «Հանցագործություն է ղեկավար մարմինների կողմից»:

Նշենք, որ Էմիլ Բուդաղյանը բաց նամակ էր գրել ՀՀ նախագահին և խնդրել էր որ մեղավորները պատժվեն: Սակայն մեզ հետ զրույցում Էմիլ Բուդաղյանը հայտնեց, որ նախագահին գրած իր նամակին դեռ պատասխան չի ստացել:

Հարցին, թե ո՞րն էլ լինելու ձեր հաջորդ քայլը, Էմիլ Բուդաղյանը պատասխանեց.
«Ոչ մի բան էլ առայժմ չեմ պատրաստվում անել»:

Հիշեցնենք, որ քիչ առաջ ՊՆ-ն պաշտոնական հաղորդագրություն էր տարածել, որտեղ նշված է որ ազատ են արձակվել Սյունիքի դեպքերի մեջ մեղադրվող Սուրիկ Խաչատրյանի որդի Տիգրան Խաչատրյանը և Զարզանդ Նիկողոսյանը: Հաղորդագրության մեջ նաև ասվում է, որ նրանց հանդեպ քրեական հետապնդումը դադարեցվել է: