Հանրապետության տարածքում`
Հունիսի 22-ի ցերեկը շրջանների զգալի մասում, 23-26-ի գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ: Առանձին հատվածներում սպասվում է նաև կարկուտ:
Քամին՝ հարավարևելյան` 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-23 մ/վ արագությամբ:
Օդի ջերմաստիճանը հունիսի 22-ի ցերեկը կնվազի 7-10 աստիճանով:
Եղանակը ՀՀ մարզերում և Արցախում
Երևան քաղաքում՝
Հունիսի 24-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Հունիսի 22-ի ցերեկը, 23-ի գիշերը, 25-ի կեսօրից հետո, 26-ին սպասվում է անձրև և ամպրոպ։ Երեկոյան ժամերին և ամպրոպի ժամանակ նաև քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ արագությամբ:
Եղանակը Երևանում
Երևան քաղաքի հունիսի 22-ի բազմամյա կլիմայական տվյալներ.
• Օդի առավելագույն ջերմաստիճան` 37.80C (1998 թ.)
• Օդի նվազագույն ջերմաստիճան` 6.00C (1986 թ.)
• Օդի միջին օրական ջերմաստիճան` 21.00C
Եղանակային կանխատեսումներին առավել մանրամասն ծանոթանալու համար այցելեք այստեղ: