Դերասանուհի, հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանը նոր լուսանկար է հրապարակել, որում ամառային կերպարում է։
Ինստագրամյան էջում տեղադրված կադրերում Նազենին ատլասե սեւ զգեստ է կրում։ Նա արձակել է մազերն ու բնական շպար ընտրել։ «Միշտ նոր վայր կա բացահայտելու Հայաստան աշխարհում, նոր մարդու, նոր ժպիտ ու նոր Հույզ..․»,- հրապարակումը մակագրել է Նազենին։ Լուսանկարն արվել է Կարենիսում։
«Հուսահատությունը վարակիչ հիվանդություն է, պետք է ներս չթողնես, այլապես կորած ես: Լավատեսությունն էլ իհարկե ինքնախաբեություն պիտի չդառնա, դա նույնքան կործանարար կարող է լինել ինչպես անհատի, այնպես էլ մի ամբողջ ազգի համար: Պետք է գտնել կայուն սթափությունը՝ առանց ինքդ քեզ հուսահատության անդունդը գլորելու կամ խաբելու...»,- ավելի վաղ գրել էր նա։