Պատմական գիտությունների դոկտոր Հայկ Դեմոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Սա մայրաքաղաքի կենտրոնի, ավելի ստույգ՝ Մաշտոցի պողոտայի սկզբնամասում գտնվող գետնանցումն է։ Այն կարելի է համարել Երևան քաղաքի ամենամեծ ու ամենագարշահոտ հանրային զուգարանը, որն, ի դեպ, գտնվում քաղաքապետարանից ընդամենը 200 մետր հեռավորության վրա։ Այստեղ են հավաքվում անօթևանները, թմրամոլները, հարբեցողներն ու կասկածելի վարքուբարք ունեցող բազմաթիվ տիպարներ։ Խնդիրն առկա է շուրջ 30 տարի և խայտառակ այս տեսարանները մայրաքաղաքի կենտրոնի դարպասների մոտ ամեն անգամ ամոթի ու զայրույթի զգացումներ են առաջացնում։
ԼՈՒԾՈՒՄ
Սեփականատիրոջը տրվում է շատ կարճ ժամանակ՝ տարածքը բարեկարգելու և գործարկելու համար։ Այլ պարագայում, քաղաքապատարանն այն ձեռք է բերում օրենքի սահմաններում և օգտագործում է որպես ավտոկանգառ։ Շուրջ 30 մարդատար մեքենայի կայանումը զգալիորեն կբեռնաթափի հարակից շենքերի բակերը»։