Խորհրդավոր գնդապետ Վադիմ Զիմինին, ով տեղափոխում էր ՌԴ նախագահների «միջուկային պայուսակը», հայտնաբերել են Կրասնոգորսկի իր բնակարանում՝ գլխի շրջանում հրազենային վնասվածքով, հայտնում է Mirror-ը:
53-ամյա Վադիմ Զիմինն այժմ ծանր վիճակում գտնվում է վերակենդանացման բաժանմունքում։
Բնակարանի խոհանոցում Զիմինին հայտնաբերել է եղբայրը:
Զիմինը Կրեմլում սկսել է աշխատել դեռ Բորիս Ելցինի օրոք, ապա շարունակել աշխատանքը Պուտինի անվտանգության ծառայությունում: Հայտնի է նաև, որ քրեական գործի շրջանակներում Վադիմ Զիմինը գտնվում էր տնային կալանքի տակ: