Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւն ասել է, որ Երեւանը դեռ չի պատասխանել խաղաղության շուրջ պայմանագիր կնքելու Բաքվի առաջարկին։ Այս մասին Ալիեւն ասել է Բաքվում ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպման ժամանակ, գրում են ադրբեջանական լրատվամիջոցները։
«Վստահ եմ, որ մեր ջանքերը դրական կընդունվեն Հայաստանի կողմից, եւ բազմամյա հակազդեցությանը վերջ կդրվի։ Մեր առաջարկն է խաղաղության շուրջ պայմանագիր կնքել, սակայն այն մնացել է անպատասխան»,-հայտարարել է Ալիեւը։
Նրա խոսքով՝ Ադրբեջանի նպատակը Հարավային Կովկասում խաղաղության հաստատումն է։
Ընդ որում, Ալիեւը կրկին Հայաստանին մեղադրել է «հաղորդակցությունները բացելու, Նախիջեւանի ինքնավար հանրապետությունում ադրբեջանական բեռների տեղափոխումն ու քաղաքացիների փոխադրումն անխոչընդոտ ապահովելու հարցով պարտավորությունները չկատարելու» մեջ