Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 7-ին ընդունել է Երեւանի կոնյակի գործարանի գործադիր տնօրեն Արա Գրիգորյանին:

Հանդիպման ընթացքում քննարկվել են ձեռնարկության կողմից մեր հանրապետությունում իրականացված աշխատանքներին եւ անելիքներին առնչվող հարցեր:

Երկրի ղեկավարը Երեւանի կոնյակի գործարանի հետ համագործակցությունը համարել է հաջողված՝ ընդգծելով, որ այն նպաստում է խաղողագործության զարգացմանը հանրապետությունում: Երկուստեք նշվել է, որ համագործակցության ընդլայնման համար առկա են անհրաժեշտ նախադրյալները:

ԼՂՀ նախագահի մամլո ծառայությունից հայտնում են, որ հանդիպմանը ներկա էր նաև ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանը: