Այսօր Վիլյնուսում ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին հանդիպում է ունենալու ԵՄ պետությունների ԱԳ նախարարների հետ, որպեսզի նրանց համոզի աջակցել Սիրիայում երկրի նախագահ Բաշար Ասադի ռեժիմի դեմ ռազմական գործողությունները, ով մեղադրվում է քիմիական զենք օգտագործելու մեջ: Այս մասին հաղորդում է Радио Свабода-ն:
Եվրամիության պետությունները համակարծիք չեն այս հարցով:
ԵՄ մի քանի պետություններ կոչ են արել Վաշինգթոնին հետաձգել Դամասկոսի վրա հարձակումը մինչև չի ներկայացվել ՄԱԿ-ի տեսուչների հաշվետվությունը` օգոստոսի 21-ին Դամասկոսի մոտ քիմիական զենքի հնարավոր օգտագործման մասին:

Գերմանիան հայտարարել է, որ չի մասնակցի Սիրիայի դեմ ուղղված ռազմական գործողություններին: Մեծ Բրիտանիայի խորհրդարանը դեմ է քվեարկել ռազմական գործողություններին այդ երկրի մասնակցությանը: Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը, ով նախկինում կողմ էր Սիրիայի կոնֆլիկտին միջամտությանը, երեկ հայտարարել է, որ Փարիզը սպասելու է ՄԱԿ-ի հաշվետվությանը:

Washington Post պարբերականը և Associated Press գործակալությունը ուրբաթ օրը հայտնել էին, որ ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամների մեծամասնությունը կամ արդեն հայտարարել են, որ չեն օժանդակում Սիրիայում ռազմական գործողություններ թույլատրելու մասին բանաձևը, կամ էլ հակված են դեմ են քվեարկելու այդ բանաձևին: