Հանրապետության տարածքում`
Հունիսի 27-30-ը, հուլիսի 1-ին՝ գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ: Առանձին հատվածներում սպասվում է նաև կարկուտ:
Քամին՝ հարավ-արևելյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-23 մ/վ արագությամբ:
Օդի ջերմաստիճանը 27-30-ն աստիճանաբար կբարձրանա 6-9 աստիճանով:
Երևան քաղաքում՝
Հունիսի 27-ին կեսօրից հետո, 28-29-ն երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: Ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 18-22 մ/վ արագությամբ: Հունիսի 30-ին, հուլիսի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: