Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի մամուլի խոսնակ Իբրահիմ Քալընը խոսել է հայ–թուրքական հարաբերությունների կարգավորման թեմայից։
Թուրքական Haberturk–ին տված հարցազրույցում Թուրքիայի նախագահի մամուլի խոսնակ Իբրահիմ Քալընը նշել է, թե Թուրքիան 1992–ին փակել է Հայաստանի հետ սահմանը, քանի որ Հայաստանը «գրավել» էր Ղարաբաղը։ «Հիմա իրավիճակ է փոխվել, թուրք–ադրբեջանական համագործակցությունը հաղթել է Ղարաբաղում։ Հիմա Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորվման արագ փուլ է ընթանում։ Հարցերը լուծել եւ առաջ շարժվել է պետք»,–շեշտել է Իբրահիմ Քալընը։