Ղրիմի նկատմամբ ոտնձգության ցանկացած փորձ կգնահատվի որպես պատերազմի հայտարարում Ռուսաստանին, իսկ եթե դա անի ՆԱՏՕ-ի կազմի մեջ մտնող որևէ երկիր, դա կնշանակի կոնֆլիկտ ողջ Հյուսիսատլանտյան դաշինքի հետ, որը փաստացի կլինի Երրորդ համաշխարհային պատերազմ: Այս մասին «Аргументы и факты» թերթի հետ հարցազրույցում հայտարարել է ՌԴ ԱԽ փոխնախագահ Դմիտրի Մենդվեդևը:
Մոսկվայի հետ փոխհարաբերություններում լարվածության սրումն անմիտ է և թանկ գործ է, ինչի մասին վկայում է տասնամյակների փորձը: Մեդվեդևի խոսքով՝ օգնություն ցուցաբերելով Լուգանսկի և Դոնեցկի Ժողովրդական Հանրապետություններին, Ռուսաստանը պայքար է մղում ոչ թե ուկրաինացի ժողովրդի, այլ նացիստների դեմ, ովքեր երկար տարիներ ահաբեկել են Դոնբասի հանրապետությունների բնակչությանը: