Բուլղարիայի ֆուտբոլային միության նախագահ Բորիսլավ Միխայիլովը Իտալիայի դեմ խաղից հետո Բուլղարիայի ազգային հեռուստաընկերության հետ զրույցի ժամանակ անդրադարձ է կատարել առաջիկա, այդ թվում նաև Հայաստանի հետ խաղին: 

«Մենք միավորների կարիք ունենք: Մենք դեռևս երեք խաղ ունենք առջևում  և  ինը միավորի կարիք ունենք բոլոր երեք խաղից: Հայաստանում մենք կտեսնենք տղամարդկային խաղ: Սակայն եթե մենք խաղանք նույն կերպով ինչ Իտալիայի հետ, ապա մենք չենք ունենա որևէ խնդիր»: 

Միխայիլովը նաև նշել է, որ չնայած Իտալիայի կողմից կրած պարտության նշել է, որ իր հավաքականը արժանի չէր պարտության և գոհ է իր հավքականի ցույց տված խաղից: 

«Գուցե սենսացիոն հնչի բայց Իտալիայի դաշտում մենք նրանցից լավ էինք խաղում»,- նշել է Միխայիլովը: 

Նշենք, որ Իտալիա Բուլղարիա խաղը ավարտվել է 1:0 հաշվով: Միակ գոլի հեղինակն է դարձել Ալբերտո Ջիլարդինոն: