Հայաստանի հավաքականի և Մոսկվայի Դինամոյի դարպասապահ Ռոման Բերեզովսկին, ով վնասվածք էր ստացել 2014 թվականի աշխարհի առաջնության նախընտրական փուլի Չեխիայի դեմ խաղում, բաց է թողնելու առնվազն երեք շաբաթ: Ինչպես հայտնի է դարձել Спорт Экспресс-ին Հայաստանի ազգային հավաքականի ավագը ձախ ծնկի ներքին կողային կապանների վնասվածք է ստացել: Այսպիսով նա չի կարողանա մասնակցել Դանիայի հավաքականի դեմ և Դինամոյի սեպտեմբերյան խաղերին: