Ուկրաինայում պատերազմը կարող է ավարտվել մինչև օրվա վերջ, եթե Կիևը հրամայի վայր դնել զենքերը և համաձայնի կապիտուլյացիայի։ Այսպիսի հայտարարություն է արել ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, գրում է ՌԻԱ Նովոստին։
«Ուկրաինական կողմը կարող է դադարեցնել ամեն ինչ մինչև ընթացիկ օրվա ավարտը, մեզ պետք է հրաման, որպեսզի ազգայնական ստորաբաժանումները վայր դնեն զենքերը, հրաման, որպեսզի ուկրաինացի զինվորականները վայր դնեն զենքերը, և պետք է կատարվեն Ռուսաստանի Դաշնության պայմանները», ասել է նա։
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին G7-ի գագաթնաժողովի նախօրեին հայտարարել էր, որ ցանկանում է մինչև 2022 թվականի վերջ վերջ տալ Ռուսաստանի սանձազերծած պատերազմին։