Դերասանուհի, հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանը մեկնել է ծովափնյա հանգստի, որտեղից հետեւորդների հետ պարբերաբար կիսվում է նոր լուսանկարներով ու տեսանյութերով։

Նազենի-Հովհաննիսյան1-1.jpg (191 KB)


Ինստագրամյան էջում տեղադրված կադրում Նազենին պատկերված է ծովի ֆոնին։ Նա սեւ լողազգեստով է։

«Խեցի լինեի, ծովի ընդերքում մի քարին կպչեի. ոչ լսեի, ոչ տեսնեի, ոչ մտածեի...)

Կյանքը լիներ աղաջուր՝ միայն ԾՈվի տեսքով, ոչ երբեք արցունքի, ես էլ իմ Քարին կպած՝ հանգիստ Մարգարիտներ հասունացնեի...

չիմանայի ու չզգայի, թե մարգարիտներս ում բաժին հասան, կարևորը երջանկություն բերեր:

Մարգարտախեցու մահը գոնե երջանկացներ Մարդուն:

Թե չէ իրենք էլ չգիտեն ինչ են փնտրում:

Էս Սիրուն աշխարհում մարդն ամենամոլորվածն է՝ Աստծո ստեղծածներից:

Ամենից միայնակը:

Ամենից անխելքը:

Մարգարտախեցու չափ սեր կամ մանանեխի չափ հավատք էլ չունեցանք», - հրապարակմանը կից մեկնաբանություններում գրել է Նազենին: