Աննա Սահակյանի հետ կապված դիպվածը, ով արտաքսվել է Բաքվի օդանավակայանից օգոստոսի 12-ին իր նախկին ամուսնու ազգանվան պատճառով, դեռևս չի ստացել դիվանագիտական մակարդակով պատասխան: Գլամուրային ամսագրի լրագրողին չէին թույլատրել մուտք գործել Ադրբեջան իբրև թե նրա անվտանգության համար և դա առաջին դեպքը չէ հայկական ազգանվամբ ռուս լրագրողների խտրականության: Այս մասին գրում է Ноев Ковчег պարբերականը:

«Թռանք, ասում են գուցե ինձ չթողնեն մուտք գործել Բաքու: Կստուգենք: Եթե ինչ-որ բան այնպես չանցնի, սպասեք իմ հետ գալուն»,- այս մասին գրել էր Շերեմետևա օդանավակայանից Conde Nast ամսագրի լրագրող Աննա Սահակյանը: Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահի ազգանունով Բաքվում զբոսնել պետք է գիտակցել, որ շատ վտանգավոր է:

Իր վրա զգալով ազգային խտրականությունը Աննա Սահակյանը խնդրել էր իր ընկերներին տարածել «շատ կարևոր խոսքեր. Մարդկանց մի դատեք իրենց ազգային պատկանելիությամբ», իսկ Ադրբեջանի նախագահին խորհուրդ է տվել «Պարոն Ալիև իվերջո դարձեք տղամարդ և կատարեք հայ ազգի հետ հարաբերություններում հեղափոխություն»:

Այդպիսի մերժումներ հայկական ազգանվամբ ռուսներին շատ հաճախ է տեղի ունենում: Նախկինում այդ մասին մարդկանց զգուշացնում էին դեռևս Ռուսաստանի օդանավակայաններում, սակայն ամենայն հավանականությամբ ավիակազմակերպությունները, չցանկանալով վիճել իրենց հաճախորդների հետ, Բաքու են տանում բոլորին, իսկ արդեն այնտեղ չնայած Ռուսաստանի հետ  վիզայի ռեժիմի բացակայության նրանց տալիս են արտաքսման փաստաթուղթ «անցանկալի անձ» նշումով:

Հենց այդպիսի փաստաթուղթ ունի այժմ Աննա Սահակյանը: Այդ փաստաթղթով նա կարող էր դիմել Մարդու իրովունքների Եվրոպական դատարան և մեղադրել Ադրբեջանին ռասիզմի դեմ: Այդ պետությունը ունի իր սեփական «Մագնիտսկու ակտը», որի համաձայն Ադրբեջանը չի թույլատրում հանրային գործիչներին մուտք գործել Լեռնային Ղարաբաղ: Նրանց թվում կան լրագրողներ, արվեստի գործիչներ, այդ թվում իսպանացի օպերային երգչուհի Մոնսերատ Կաբալիեն: Դա քաղաքական որոշում է:
Սակայն Աննա Սահակյանի դեպքում այն հնարավոր չէ համարել քաղաքական դրդապատճառ: Նրան ուղղակի մեղադրել են հայ ազգին պատկանելիության մեջ՝ խախտելով բոլոր միջազգային համաձայնագրերը և ՄԱԿԻ-ի մարդու իրավունքների վերաբերյալ համընդհանուր հռչակագիրը:

Ամենացավալին այն է, որ հայերի այցելությունը Ադրբեջան արգելելուն կողմ է նաև ադրբեջանական հասարակության մի մասը: Այսպես ինչպես գրել է ադրբեջանական ֆորումներից մեկում ոմն Kudryashka Sue «Եթե Աննան ծագումով ռուս է և բաժանված է ագությամբ հայ իր ամուսնուց, ապա որպես լրագրող պետք է իմանա, թե ինչպիսի հարաբերություններ ունենք մենք Հայաստանի հետ, կարող էր վերադրաձնել իր ռուսական ազգությունը, եթե այդքան շատ էր ուզում այցելել Բաքու»: