Ռուսաստանի խաղաղապահ զորախումբը շարունակում է Լեռնային Ղարաբաղում իր առջև դրված խնդիրների կատարումը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին հաղորդագրություն է տարածել ՌԴ պաշտպանության նախարարությունը:

ՌԴ խաղաղապահների կողմից քսանյոթ դիտակետերում իրադրության շուրջօրյա մոնիթորինգ և կրակի դադարեցման ռեժիմի պահպանման վերահսկողություն է իրականացվում:


Նշվում է, որ ՌԴ խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտում խախտումներ չեն արձանագրվել։

«Ռուսական խաղաղապահ ստորաբաժանումները ուղեկցել են Ադրբեջանի զինված ուժերի ութ շարասյուն՝ Լաչինի միջանցքով, երկուսը՝ հյուսիսային և երկուսը հարավային ուղղությամբ. մեկ շարասյուն Շուշի-Աղավնո և հակառակ ուղղությամբ, մեկ շարասյուն Լաչին-Սուս և հակառակ ուղղությամբ:

Մարտակերտի, Մարտունու, Շուշիի շրջաններում պարեկություն է իրականացվել չորս երթուղիներով։

Ռուսական խաղաղապահ կոնտինգենտի ինժեներ-սակրավոր խմբերը շարունակում են օբյեկտների և տեղանքի ականազերծումը։ Օրվա ընթացքում մաքրվել է 1,3 հա տարածք, հայտնաբերվել և վնասազերծվել է 1 պայթուցիկ առարկա։

ՌԴ խաղաղապահների անվտանգությունն ապահովելու և հնարավոր միջադեպերը կանխելու նպատակով Ադրբեջանի և Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբների հետ շարունակական փոխգործակցությունը պահպանվում է»,- նշված է հաղորդագրության մեջ: