Հունիսի 1-ին դժբախտություն տեղի ունեցավ Բուդաղյանների ընտանիքում, սեպտեմբերի 7-ին դժբախտություն տեղի ունեցավ արդարադատության հետ: Անդրադառնալով Սուրիկ Խաչատրյանի որդու և թիկնապահի ազատ արձակման որոշմանը« այսօր կայացած ասուլիսի ընթացքում նման տեսակետ արտահայտեց Բուդաղյանների պաշտպան Հայկ Ալումյանը: «Այն մարդիկ, ովքեր պետք է դատապարտվեին« ազատ արձակվեցին: Միայն գիշերն է քննիչն ինձ ուղարկել պաշտոնական որոշումը», - նշեց նա:
Նա նշեց, որ շատ դժվար է այս ամենին իրավական գնահատական տալը, քանի որ այն ավելի շատ բժշկական գնահատման կարիք ունի: Պաշտպանը նշեց, որ երեք որոշում է կայացվել« որից երկուսի համաձայն ազատ են արձակվել Տիգրան Խաչատրյանը և Զարզանդ Նիկողոսյանը« իսկ երրորդ որոշմամբ ապացուցվել է, որ Ավետիք Բուդաղյանն է կատարել հանցագործություն:
Հ.Ալումյանը նշեց, որ այս որոշումները միանշանակ բողոքարկվելու են, իսկ անդրադառնալով Տ.Խաչատրյանի փաստաբանի արված այն հայտարարությանը, թե Հայաստանում վերջապես արդարադատություն տեղի ունեցավ, նա նշեց. «Կտրականապես դեմ եմ նրա որակումներին, իսկ իմ հասցեին հնչած վիրավորանքներին չեմ ուզում այսպես պատասխանել»:
Ասուլիսին ներկա էր նաև Արտակ և Ավետիք Բուդաղյանների հայրը` Էմիլ Բուդաղյանը, ով նշեց, որ այս հարցով դիմել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին, սակայն գրավոր պատասխան չի ստացել: «Պատասխան ստացել եմ, որ նրանց ազատ են արձակել», - մեկնաբանեց նա:
Լուսանկարը` azatutyun.am