Թուրքիայի խոշոր քաղաքներում «Հայրենիք» (Vatan) կուսակցությունը ՆԱՏՕ-ից երկրի դուրս գալու մասշտաբային քարոզչություն է սկսել, տեղեկացրել է Aydınlık թերթը։

Կուսակցության գլխավոր քարտուղար Դողու Փերինչեքի կարծիքով՝ Թուրքիայի դուրս գալը Հյուսիսատլանտյան դաշինքից դրական կանդրադառնա երկրի տնտեսական ապագայի վրա։


«Հայրենիք» կուսակցությունը Թուրքիայի Ազգային մեծ ժողովում (խորհրդարանում) ներկայացված չէ, այդ կուսակցության ներկայացուցիչներն ակտիվորեն կոչ են անում, որպեսզի Թուրքիան սերտորեն համագործակցի եվրասիական տարածքի հետ, ինչպես նաեւ Ղրիմը ռուսական են համարում։

«Դուրս կգանք ՆԱՏՕ-ից» քարոզչությունը, որն սկսել է Vatan կուսակցությունն ամբողջ երկրում, հետաքրքրությամբ է ընդունվել հասարակության բոլոր շերտերի կողմից»,- նշվել է թերթի հոդվածում։

Նշվել է, որ ակցիան արժանացել է հասարակ քաղաքացիների հավանությանը. նրանք մոտեցել են քաղաքային եւ շրջանային հրապարակներում տեղադրված սեղաններին՝ քարոզչության օգտին իրենց ստորագրությունը դնելու համար։