ԱԺ այսօրվա նիստի ընթացքում ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը դժգոհեց քառօրյա նիստի օրակարգից՝ ասելով.
«Ցավոք հերթական անգամ ԱԺ քննարկման է ներկայացվում օրակարգի մի նախագիծ, որը շատ քիչ կապ ունի Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունների հետ: Մսոկովյան իրադարձություններից հետո ՀՀ-ն կանգնել է աշխարհաքաղաքական ճգնաժամի նախաշեմին, մի իրավիճակ, որին Հայաստանը չի առնչվել դեռևս»:

Նրա խոսքերով, Հայաստանը ոտք է դրել մի ճանապարհի, որի վերջում ինքնիշխանության կորուստն է:
«ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի ափալ-թափալ այցերը, երբ մեր արտգործնախարարը հաճախ ստիպված է լինում վազել եվրոպացի պաշտոնյաների հետևից, շատ կարևոր և հրատապ հարցեր են առաջացնում և ինչպես միշտ ԱԺ-ն մեկուսացած է այդ պրոցեսից և ընդհանրապես տեղեկություն չունի տեղի ունեցող գործընթացներից»,- ընդգծեց Փաշինյանը:

Նա առաջարկեց քառօրյան սկսել միջպետական փաստաթղթի քննարկումով՝ ԱԺ հրավիրելով Սերժ Սարգսյանին և Էդվարդ Նալանդյանին:

ԱԺ նախագահ Հովիկ Արահամյանն իր հերթին պատասխանելով Նիկոլ Փաշինյանին նշեց, որ ոչ ՀՀ նախագահը, ոչ էլ Էդվարդ Նալբանդյանը ափալ-թափալ որևէ մեկի հետևից չեն վազում : «Յուրաքանչյուր համաձայնության դեպքում պետք է դրված լինի ժողովրդի շահը, իսկ մաքսային միության անդամագրումը բխում է ժողովրդի շահից:
Նման միությունների միանալով՝ փորձում են նպաստել տնտեսության զարգացմանը, ժողովրդի առջև ծառացած խնդիրներին լուծում տալ»,- ասաց նա:

Նշնեք նաև, որ ԱԺ քառօրյա նիստերի օրակարգից դժգոհ էին նաև ԲՀԿ-ի, «Ժառանգություն» խմբակցության պատգամավորները: