Հունիսի մեկին Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ խաչատրյանի տան մոտ տեղի ունեցած դեպքերը ներկայացվում են այնպես, որ հարձակում իրականացրել են Բուդաղյան եղբայրները: Այսօր կայացած ասուլիսի ընթացքում տեղի ունեցած դեպքերից մանրամասներ ներկայացրեց Բուդաղյանների պաշտպան Հայկ Ալումյանը:
«Նախաքննությունը դեռ չի ավարտվել և կա մեկ մեղադրյալ Արտակ Բուդաղյան: Լորետա Բարսեղյանն այժմ տուժող է: Այպսիսի տեսակետ է շրջանառվել« որ եթե Լորետա Բարսեղյանը չբողոքի, Բուդաղյանին պատասխանատվության չեն ենթարկի: Ցինիզմն ուր է հասել», - մեկնաբանեց նա:
Նա ներկայացրեց մի քանի մանրամասներ այդ օրը տեղի ունեցած իրադարձություններից: Պաշտպանի խոսքերով, այդ օրը Սուրիկ Խաչատրյանը համառորեն պնդել է, որպեսզի Ավետիք Բուդաղյանին անձամբ տուն ուղեկցի, և վերջինս չնեղացնելու համար համաձայնվել է:
«Մի քանի րոպեյվա ընթացքում նա արդեն ծեծված է եղել և դուրս հանված մեքենայից, որի ժամանակ Սուրիկ Խաչատրյանը պնդում է թե քնած է եղել: Տուն գնալուց հետո Ավետիք Բուդաղյանը պատմում է եղբորը տեղի ունեցածը, վերջինս որոշում է զանգել Սուրիկ Խաչատրյանին, սակայն Ավետիքը չի թողնում: Արտակ Բուդաղյանն այդ օրը պետք է ծառայողական մեքենայով մեկներ Ղարաբաղ: Ճանապարհին վրդովված լինելով եղբոր զանգերից հեռախոսն անջատում է, Ավետիքն էլ մտածում է, թե եղբայրը գնացել է Սուրիկ Խաչատրյանի տուն և գնում է նրա ետևից», - մանրամասնեց փաստաբանը:
Հայկ Ալումյանի խոսքերով, Ավետքի Բուդաղյանը գնում է Սուրիկ Խաչատրյանի տուն և տեսնելով, որ եղբայրն այնտեղ չէ, որոշում է հեռանալ, սակայն այնտեղ հինգ հոգի են լինում, որոնք մոտենում են մեքենային և սկում հարվածել նրան:
«Արտակ Բուդաղյանը ճանապարհին է լինում և տեսնում է, որ ինչ-որ բան է կատարվում այնտեղ և մտածելով, որ Ավետիքն այնտեղ է, որոշում է գնալ նրա ետևից: Նրա մոտ կար որսորդական հրացան առանց փամփուշտի: Երեք հոգի մոտենում են նրա մեքենային, նա դուրս է գալիս հրացանով, որպեսզի մոտ չգան», - մանրամասնեց նա:
Նա նշեց, որ Ավետիք Բուդաղյանը մեքենայից իջնում է միայն եղբորը տանելու համար: Տիգրան Խաչատրյանը, փաստաբանի խոսքերով, կրակել է երեք անգամ, Բուդաղյանների զենքից արձակվել է 2 կրակոց, Ավետիք Բուդաղյանը ստացել է 4 կամ 5 մարմնական վնասվածք, իսկ դեպքի վայրից հայտնաբերվել է 13 պարկուճ:
«Համարել սա անհրաժեշտ ինքնապաշտպանություն` աբսուրդ է: Ամեն ինչ ներկայացվում է գլխիայր»- եզրափակեց նա:
Լուսանկարը` Ֆոտոլուր