Լարված իրավիճակ է ԱԺ անդրանիկ նիստի ժամանակ: Երբ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը ներկայացրեց ԱԺ քառօրյա նիստերի օրակարգը, այն դժգոհության առիթ հանդիսացավ ընդդիմադիր խմբակցությունների պատգամավորների կողմից:
Վերջիններս իրենց ելույթներում պահանջում են օրակարգ մտցնել նաև Մաքսային միության անդամկցելու հարցը:
ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանն ելույթում նշեց, որ ԱԺ պատգամավորները հստակ տեղեկատվություն չունեն այդ մասին և ԱԺ-ն պարտավոր է հստակ տեղեկատվություն տրամադրել նրանց և քննարկման դնել միջազգային այդ հարցը:
«Իհարկե հասկանալի էր, որ Սերժ Սարգսյանը չէր հայտարարելու իր որոշման մասին, քանի որ այն չէր բխում հայ ժողովրդի շահերից»,-նշեց Ն. Փաշինյանը:
ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն իր հերթին պատասխանելով պատգամավորների դժգոհություններին հայտնեց, որ ոչ ոք չի հայտնել, որ ՀՀ-ն չի ստորագրելու ասոցացման համաձայնագիրը, հետևաբար դժգոհության առիթն անհիմն է:
ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն իր հերթին ԱԺ նախագին հիշեցրեց, որ «Եվրոպական ինտեգրման հանձնաժողովը» դիմել էր նրան Մաքսային միությանը Հայաստանի միանալու բանակցությունները վարած արևտաքին գործերի նախարարության պատասխանտուներին հրավիրելու պահանջով:
Նա առաջարկեց խորհրդարան հրավիրել ԱԳՆ ներկայացուցիչներին:
ԱԺ նախագահն էլ ի պատասխան նշեց, որ մինչ իր համաձայնություն տալը իրեն սատարող խորհրդարանական մեծամասնություն կազմող կոալիցիայի հետ Սերժ Սարգսյանը քննարկել է Մաքսային միությանը միանալու հարցը:
Հովիկ Աբրահամյանը դժվարացավ հստակ նշեվ, թե երբ և ինչ ձևաչափով խորհրդարանը կանդրադառնա այդ հարցին: