Ռուսաստանը չի մասնակցի «Մանկական Եվրոտեսիլ» երգի միջազգային մրցույթին, որը կանցկացվի Հայաստանում 2022 թվականին։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը։
«Իգոր Կրուտոյի ակադեմիան հայտարարում է Մանկական Եվրատեսիլի 20-րդ միջազգային երգի միջազգային մրցույթի ազգային ընտրական փուլի հայտերի ընդունումը չեղյալ համարելու մասին», - հայտնել են ակադեմիայի մամուլի ծառայությունից։
Հաղորդվում է նաև, որ նման որոշում է կայացվել ռուսական Առաջին ալիքի, Համառուսաստանյան պետական հեռուստառադիոհեռարձակման ընկերության (ВГТРК) և «Օստանկինո» ռադիոկայանի՝ Եվրոպական հեռարձակողների միությունից դուրս գալու կապակցությամբ։
Նշվում է, որ այս որոշումն ընդունվել է որպես պատասխան՝ Ռուսաստանին «Եվրոտեսիլ 2022» երգի մրցույթին մասնակցելուց հեռացնելուն։