Երգչուհի Լիլիթ Կարապետյանը նոր լուսանկար է հրապարակել, որում ներկայացել է հրապուրիչ կերպարում։
Իր ինստագրամյան էջում հրապարակված լուսանկարում երգչուհին կրում է սեւ գույնի զգեստ, որը համադրել է նույն երանգի բարձրակրունկների հետ։ Լիլիթն արձակել է ալիքավոր հարդարված մազերը, նախապատվությունը տվել է մեղմ շպարին։ Հրապարակմանը կից մենաբանություններում երգչուհին մեջբերել է Ժորժ Սանդին․ «Ճշմարիտը չափազանց պարզ է. դեպի այն միշտ պետք է գնալ բարդ ուղով»։