Ֆուտբոլի Հայաստանի չեմպիոն «Փյունիկը» մեկնարկեց Չեմպիոնների լիգայում։ Որակավորման առաջին փուլի առաջին խաղում Եղիշե Մելիքյանի գլխավորած թիմը Երեւանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում ընդունեց ռումինական «Կլուժին»։ Գրանցվեց ոչ ոքի՝ 0:0։
Տարածքային եւ խաղային առավելությունը գոլի վերածել հյուրերը չկարողացան։ 5 սեյվ կատարեց «Փյունիկի» եւ Հայաստանի հավաքականի դարպասապահ Դավիթ Յուրչենկոն։ «Փյունիկը» 1 հարված կատարեց մրցակցի դարպասին։
Պատասխան հանդիպումը Ռումինիայում տեղի կունենա հուլիսի 13-ին եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով 22:30-ին։
Այս զույգի հաղթողը երկրորդ փուլում կմրցի Լյուքսեմբուրգի «Դյուդելանժի» եւ Ալբանիայի «Տիրանայի» դիմակայության հաղթողի հետ։
Չեմպիոնների լիգա, որակավորման առաջին փուլ, առաջին խաղ
«Փյունիկ» (Հայաստան) - «Կլուժ» (Ռումինիա)՝ 0:0