Ինչպես արդեն նշել էինք ԱԺ աշնանային նստաշրջանը սկսվել է լարված իրավիճակում:
Պատգամավորներն ԱԺ նախագահից պահանջում են քննարկման դնել Մաքսային միությանն անդամակցության հարցը:

Ժառանգություն խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը հայտարարեց, որ պատմական կարևոր որոշում է կայացվում, իսկ խորհրդարանն անմասն է այդ որոշումից:

«Մենք իրավունք չունենք ուղղակի լռելով հաստատել կամ վախենալ որևէ դիրքորոշում հայտնել Հայաստանի վերաբերյալ որոշումների մասին: Սա ճակատագրական պահ է և խորհրդարանն իրավունք չունի լռելու»,- ասաց Ռուբեն Հակոբյանը:

ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ի պատասխան պատգամավորին ասաց, որ նախագահի լիազորությունն է, որ ինքը տվել է համաձայնություն՝ միանալու Մաքսային միությանը: ԱԺ-ն իր առաջարկությունները կհնչեցնի, երբ որ ԱԺ կբերվի համաձայնագիրն ու կքննարկվի:

«Հիմա ինչի՞ համար եք ասում, որ մեզ հաշվի չեն առել՝ կարելի՞ է միանալ թե ոչ: Ժամանակը կգա, կասեն, և յուրաքանչյուր պատգամավոր իր տեսակետը կհայտնի»,- ընդգծեց Հովիկ Աբրահամյանը:

«Ժառանգություն» կուսակցության պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանն էլ իր հեթրին նշեց, որ պայմանագրերը ստորագրում են երկկողմ:
«Դա նույնն է, որ ասեն՝ հարսին տվել են ուրիշին, բայց ես մեկ ա պսակվելու եմ հետը: Այս պահի դրությամբ Ասոցացման պայմանագրի երկրորդ ստորագրող կողմը հրաժարվում է այն ստորագրել»,- ասաց Արզումանյանը: