ԵԱՀԿ Մինսկի խմբի նորանշանակ ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը ժամանել է Բաքու: Այս մասին հաղորդում է ադրբեջանական АПА գործակալությունը` հղում կատարելով Ադրբեջանում ԱՄՆ դեսպանատան մամլո ծառայությանը:
Ուորլիքը այսօր Բաքվում հանդիպումներ է ունենալու պաշտոնական ներկայացուցիչների հետ:
Հիշեցնենք, որ Ուորլիքի առաջին այցն է տարածաշրջան որպես համանախագահ նշանակվելուց հետո:
Այցը կավարտվի սեպտեմբերի 10-ին: Այցի արդյունքների վերաբերյալ համանախագահը մամլո-կոնֆերանս կունենա: