Բունդեսլիգան ներկայացնող «Քյոլնը» 1 միլիոն եվրո է վճարել «Հոֆենհայմին» Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Սարգիս Ադամյանի համար, հաղորդում է Bild-ը։

Գերմանական ակումբը 29-ամյա ֆուտբոլիստի հետ կնքել է 4 տարվա պայմանագիր։ Սարգիս Ադամյանը նոր թիմում հանդես կգա 23 համարի խաղաշապիկով։


Անցած մրցաշրջանի երկրորդ կեսը «Բրյուգեում» անցկացրած Սարգիս Ադամյանը Բելգիայի առաջնությունում մասնակցել է 15 հանդիպման, խփել 6 գոլ։ «Բրյուգեն» դարձել է Բելգիայի չեմպիոն։

Transfermarkt-ը Սարգիս Ադամյանի տրանսֆերային արժեքը գնահատում է 3,5 միլիոն եվրո։