Երգչուհի Իվետա Մուկուչյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ ««Սիրտը» սառը ցնցո՞ւղ էր։
Էլ ինչ ասես կարդացի մի քանի օրում․ մեկ Դիվա եմ, մեկ էլ խայտառակում եմ հայերին, չէ՞ որ համարձակվել եմ լողազգեստով նկարահանվել, այն էլ՝ լողավազանում։
Ջենիֆեր Լոպեսով հիացած հայրենակիցներս էլ մինչ օրս չհամակերպվեցին, որ հայ արտիստն էլ կարող է լինել կրքոտ, ցանկալի և… բոդիով։
Չնայած ինձ քննադատողները կարծում են՝ դա սազական է միայն օտարներին, իսկ մեր դեպքում՝ օտարամոլ ենք և դավաճան։ Ի դեպ, Ջենիֆեր Լոպեսին էլ հիշեցի (չեմ համեմատվում), քանի որ մեկնաբանություններ կարդացի, որ եթե Լոպեսը կամ Շակիրան նման կերպարներով հանդես գային, ապա կհիանայիք։
Փակ ես լինում բեմում՝ անհետաքրքիր ես, մի փոքր ավելի բաց ես՝ ազգը խայտառակում ես։
Ինչևէ, քանի որ բացասականի կողքին դրականը շաաաա՜տ ավելին է, շնորհակալ եմ իմ «Սրտի» զարկերին անտարբեր չլինելու համար՝ վայելեք, տարածեք և… քննադատեք»։