Հուլիսի 6-ին Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցների կողմից իրականացված կանխարգելիչ միջոցառումների ընթացքում Արմավիրի մարզի Երասխահունից դեպի Արևիկ համայնք տանող ճանապարհին հայտնաբերվել է ավազի ապօրինի արդյունահանման դեպք։

Տեսչական մարմնից NEWS.am-ին հայտնում են, որ տեսուչներն անհապաղ դադարեցրել են ծանր տեխնիկայով ավազի ապօրինի արդյունահանման աշխատանքները։


Համապատասխան նյութերը փոխանցվել են իրավապահ մարմիններին։