Հայաստանում տարածվում է միասեռականություն, այլասերվածություն քարոզող նոր աղանդ: Այսօր կայացած ասուլիսի ընթացքում այս մասին նշեց Էջմիածնի միաբան Կոմիտաս վարդապետ Հովնանյանը:
«Ամենավերջին ու սարսափելին աղանդը «Քրիստոնեական միջազգային ընտանիք» կոչվող աղանդն է, որը փորձում է տեղ գտնել Հայաստանում, որի հիմնական ուղղությունը քրիստոնեության անվան տակ միասեռականություն տարածելն է, պրոպագանդվում է մանկապղծությունը, հարազատների միջև սեռական հարաբերությունները, նաև քարոզում է ինքնասպանություն»,- ասաց նա:
Նրա խոսքերով, աղանդի գլխավոր տարածողը Դեյվիդ Բերգն է, աղանդը Ուկրաինայից է վերջերս եկել Հայաստան:
Լրագրողների այն հարցին, թե ինչ է անում այդ ուղղությամբ եկեղեցին, նա պատասխանեց, որ եկեղեցին ամեն ինչ անում է դրանց դեմ, բայց ամբողջ Հայաստանում իրենք 300 հոգի են և ինչ
Վարդապետի խոսքերով, բոլոր աղանդները քաղաքական նպատակներ ունեն, և դա ազգադավություն է: