Այս տարի Քիմ Քարդաշյանը դարձել է Met Gala-ի բացարձակ աստղը՝ ստվերելով ոչ միայն իր քույրերին, այլեւ մյուս հայտնիներին։ Նա միջոցառմանը ներկայացել էր Մերիլին Մոնրոյի լեգենդար զգեստով։ Միայն թե, իրապատում-շոուի աստղի խոսքով՝ ինքն այն կրել է ընդամենը մի քանի րոպե․ դրանից հետո նա կրել է զգեստի կրկնօրինակը։ Դա արվել է՝ այն չվնասելու նպատակով։
Կուլտային զգեստը կրելու համար Քիմը ստիպված է եղել ազատվել մի քանի կիլոգրամից։ Օգտատերերը նույնիսկ ենթադրում էին, որ Քարդաշյանը որոշել է հեռացնել նստատեղի իմպլանտները։ Սակայն Քիմը բավարարվել է միայն խիստ դիետայով։ Միայն թե, այդքան կտրուկ նիհարելն ազդել է նրա առողջության վրա։
«Allure» ամսագրի նոր համարում Քիմը խոստովանել է, որ հանուն կարմիր գորգին հայտնվելու կրկին սկսել է միս ուտել․ նախքան այդ նա բուսական սնունդ էր օգտագործում։ Սննդակարգի կտրուկ փոփոխությունը առաջ է բերել Քիմի հին հիվանդության՝ պսորիազի բռնկում։ Արդյունքում աստղի մոտ պսորիատիկ արթրիտ է սկսվել։