Ռուսաստանում կապիկի ծաղիկի առաջին դեպքն է հաստատվել, հայտնում է РИА Новости-ն: Նշվում է, որ երիտասարդը վերադարձել է Եվրոպա կատարած ուղևորությունից և դիմել բժշկական հաստատություն՝ բնորոշ ցանով: Հիվանդությունը թեթև է ընթանում, նրա կյանքին վտանգ չի սպառնում: Երիտասարդը մեկուսացվել է:
Աշխարհում ներկայում շուրջ 50 երկիր կա, որտեղ գրանցվել են կապիկի ծաղիկի դեպքեր: