«Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը, «Ֆակտոր»-ի եթերում անդրադառնալով Փաշինյան-Էրդողան հեռախոսազրույցին, ասել է, որ հարևանների, աշխարհի հետ շփման առումով գերադասում է երրորդ կողմի բացառման սկզբունքով երկկողմ հարաբերություններ, կապեր հաստատելը, որովհետև երրորդ երկիրը միշտ սեփական շահերն է ունենում:
«Մենք բազմաբնակարան շենքում չենք ապրում, որ մեր հարևաններ Թուրքիայի, Ադրբեջանի պատճառով վաճառենք բնակարանը, գնանք ուրիշ տեղ: Մեր հայրենիքն է, ուզում ենք-չենք ուզում՝ մեր հարևաններն էդպիսին են, ու մենք էդ հարևանների հետ գոնե պարզ խնդիրներում ընդհանուր խաղի կանոնների շուրջ պիտի կարողանանք պայմանավորվել»:
Անդրադառնալով ընդդիմության քննադատություններին, թե օրվա իշխանությունը թուրքական շահերն է սպասարկում, նշել է. «Բարեբախտաբար նման քննադատությունն ու նման մոտեցումը «Զարթի՛ր, լա՛ո» երգով հանրային աջակցություն չունեցավ, որովհետև էդ քննադատությունը գաղափարական առումով անառողջ է, իր մեջ չի պարունակում ապագային միտված գաղափարներ»:
Ադրբեջանի խնդիրը, Սարգսյանի կարծիքով, լրիվ ուրիշ է. «Ադրբեջանին պատերազմական գործողություններ անելուն հրահրում է ՌԴ-ը, ժողովրդական լեզվով ասած՝ բզբզում է, որպեսզի ինքը ստանա համապատասխան միջանցքը...
Էնպես չի, որ Ադրբեջանը կպած պատերազմ է ուզում, որովհետև իրենք էլ հսկայական կորուստներ, զոհեր են ունեցել»:
Ըստ Սարգսյանի՝ Փաշինյանի հայտարարությունները, թե Բաքուն նոր պատերազմի լեգիտիմություն է ուզում ձևավորել, արված են հիմնականում արտաքին լսարանի համա