Ինչպես արդեն հայտնել էինք, այսօր «Հրազդան» մարզադաշտում տեղի ունեցավ Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանի մամուլի ասուլիսը, որը նվիրված էր վաղը կայանալիք Հայաստան-Դանիա հանդիպմանը: Այս մասին հայտնում է Հայաստանի Ֆուտբոլի Ֆեդերացիան:

Հիմնական հարց ու պատասխանն այսպիսին էր:

-Ովքե՞ր կփոխարինեն այն խաղացողներին, որոնք բացակայելու են և արդյոք կլինի՞ մարտավարության փոփոխություն:

-Կփորձենք փակել այդ բացերը, շատ բան կախված կլինի Արասի խաղալ-չխաղալուց:

-Վաղվա խաղում ո՞վ է կրելու ավագի թևկապը:

- Հենրիխ Մխիթարյանը:

-Չե՞ք զղջում, որ այլ ֆուտբոլիստների չեք հրավիրել՝ հաշվի առնելով վնասվածքները:

- Ինձ լիովին բավարարում են այն ֆուտբոլիստները, ովքեր իմ տրամադրության տակ են: