Հայաստանի հավաքականի նախկին կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը նորամուտը նշեց Իտալիայի փոխչեմպիոն «Ինտերում»։

Միլանյան թիմը Շվեյցարիայում ընկերական հանդիպում անցկացրեց «Լուգանոյի» հետ եւ առավելության հասավ 4:1 հաշվով։ 33-ամյա հայ ֆուտբոլիստը իտալացի Սիմոնե Ինձագիի գլխավորած թիմի մեկնարկային կազմում էր եւ մասնակցեց առաջին խաղակեսին։


Դուբլի հեղինակ դարձավ 24-ամյա արգենտինացի հարձակվող Լաուտարո Մարտինեսը։ Աչքի ընկան նաեւ 33-ամյա իտալացի կիսապաշտպան Դանիլո Դ’Ամբրոսիոն եւ 27-ամյա արգենտինացի կիսապաշտպան Խոակին Կոռեան։

Նախապատրաստական փուլի հաջորդ խաղում «Ինտերը» հուլիսի 16-ին կընդունի «Մոնակոյին»։

Ընկերական հանդիպում

«Լուգանո» - «Ինտեր»՝ 1:4

Ալեսանդրո Կասիատո, 82 - Դանիլո Դ’Ամբրոսիո, 3, Լաուտարո Մարտինես, 16, 73, Խոակին Կոռեա, 62