ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի դեմոկրատ անդամ Քրիս Պապասը փաստաթուղթ է պատրաստել, որով պահանջում է խիստ վերահսկել ԱՄՆ-ի կողմից F-16 կործանիչների վաճառքը Թուրքիային։

Պապասը փոփոխություններ է մտցրել 15 օրենսդիրների կողմից համահեղինակած Պաշտպանության ազգային հատկացումների մասին ակտում (NDAA), որն ամենամյա պարտադիր պաշտպանության օրինագիծն է:


Փոփոխությունն արգելում է նախագահին վաճառել կամ փոխանցել F-16 համալիրներ Թուրքիային։

Մայիսին Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը՝ ելույթ ունենալով Կոնգրեսում, նախազգուշացրել է, որ «պաշտպանական գնումների վերաբերյալ որոշումները, որոնք վերաբերում են Միջերկրական ծովի արեւելյան հատվածին», պետք է ուշադիր դիտարկվեն, ինչը կարող է նպաստել «անկայունությանը ՆԱՏՕ-ի հարավ-արեւելյան թեւում»:

«Ես ուզում եմ միանգամայն հստակ լինել, մենք թույլ չենք տա բացահայտ ագրեսիայի գործողություններ»,-ասել է Միցոտակիսը։