Տավուշի մարզում, այսօր՝ հուլիսի 14-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել. Ժամը 14:35-ի սահմաններում ԱԻՆ փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Բագրատաշեն բնակավայրի վարչական տարածքում գտնվող ջրավազանում երեխա է ջրահեղձվել:
Shamshyan.com-ի հաղորդմամբ, նշված վայր է ժամանել ԱԻն ՓԾ թիվ 64 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ:
Մինչ կժամանեին հրշեջ-փրկարարական ջոկատից, տեղի ուժերով ջրավազանից դուրս են բերել 14-ամյա Արտավազդ Կ.-ի դին: Երեխայի մարմինը տեղափոխվել է «Նոյեմբերյան» բժշկական կենտրոն:
Դեպքի առթիվ Հայաստանի քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ:
Կայքի տեղեկություններով՝ ոստիկանություն ահազանգողը եղել է Բագրատաշեն բնակավայրի վարչական ղեկավար Սարգսյանը: