«Արմենն ուզում էր փրկել հայրենիքը, մեր երկիրը. Արմենի մահը բոլոր նրանց խղճին է, ովքեր չպայքարեցին էս ռեժիմի դեմ»,- դատարանի բակում լրագրողների հետ զրույցում ասաց նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը: «Սա՝ էսօր դատարան չեկածների խղճին է, ովքեր բավարարվում էին միայն ստատուսներ գրելով: Սա մեր բոլորի խղճին է, մենք բոլորս սպանեցինք Արմենին: Սա քաղաքական սպանություն էր... Նիկոլական սեկտա՛, անիծյալ լինես դու»,- հավելեց նա:
Պրոդյուսեր Արմեն Գրիգորյանը մահացել է այսօր՝ դատարանի դահլիճում գիտակցությունը կորցնելուց հետո։