ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին սեպտեմբերի 9-ին հայտարարել է, որ Սիրիան կարող է խուսափել ռազմական միջամտությունից, եթե մեկ շաբաթվա ընթացքում ամբողջ քիմիական զենքի հսկողությունը հանձնի միջազգային հանրությանը: Այս մասին գրում է Reuters գործակալությունը:

Քերրիի խոսքերով ԱՄՆ ամբողջությամբ գիտակցում է, որ սիրիական կոնֆլիկտի լուծումը հնարավոր է բացառապես քաղաքական ճանապարհով:«Ռազմական ճանապարհ այստեղ ուղղակի գոյություն չունի, մենք այս առումով պատրանքներ չունենք»,- հայտարարել է պետքարտուղարը իր բրիտնացի գործընկերոջ` Ուիլյամ Հեյգի հետ բանակցություններից հետո: Միաժամանակ Քերին ենթադրություն է հայտնել, որ Սիրիայի նախագահ Բաշար Ասադը դժվար թե համաձայնվի կատարել այս պայմանը:

Հեյգը իր հերթին հաստատել է, որ Վաշինգթոնը կարող է հաշվի առնել Լոնդոնի ամբողջ դիվանագիտական օժանդակությանը այս հարցում, չնայած Բրիտանիայի խորհրդարանը մերժել էր անմիջական մասնակցություն ունենալ Սիրիայի դեմ ռազմական գործողություններին:
Սպասվում է, որ ընթացիկ շաբաթվա ընթացքում ԱՄՆ Կոնգրեսում տեղի կունենա սիրիական օբյեկտներին հարված հասցնելու նպատակահարմարության մասին: Դեռևս հայտնի չէ, թե ինչպես կլինեն ընտրության քվեարկության արդյունքները, քանի որ այդ գաղափարը ունի ինչպես կողմնակիցներ, այնպես էլ ընդդիմադիրներ: ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման չի խոստացել, որ քվեարկության բացասական արդյունքների դեպքում կհրաժարվի հարվածներ հասցնելուց: